Ռուսաստանը կրճատում է բյուջետային ծախսերը

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է մոտ 153 միլիարդ ռուբլով կրճատել բյուջետային ծախսերը Վլադիմիր Պուտինի՝ ավելի վաղ տված հանձարարության համաձայն։

Որոշ չափով կկրճատվեն ընտանեկան նպաստներին, գիտական ֆոնդերին, համալսարանների զարգացման և այլ սոցիալական ծրագրերի համար տրվող գումարները։