Նախագահը քննարկումների նոր շարք է սկսում սահմանադրական բարեփոխումների շուրջ

Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյան

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ երկրի քաղաքական ուժերի հետ և այսօրվանից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ պատասխանելով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահի վերջնական դիրքորոշման մասին Tert.am-ի հարցին:

«Քննարկումների վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ», - ասել է նախագահի խոսնակը:

Ըստ Tert.am-ի հրապարակման