ԱՄՆ-ը 75 մլն դոլարի ոչ մահացու զինտեխնիկա կմատակարարի Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթի ժամանակ, մարտ, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը թույլատրել է Ուկրաինային մատակարարել 75 միլիոն դոլարի ոչ մահացու ռազմական տեխնիկա: Բացի այդ, ուկրաինական բանակին կտրամադրվեն 230 ամենագնացներ:

Միացյալ Նահանգները կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը ռազմական լուծում չունի, սակայն Ուկրաինային պետք է հնարավորություն տալ պաշտպանել իրեն:

Տեխնիկայի նոր խմբաքանակը Ուկրաինային կմատակարարվի վեց ամսից: