Բելառուսը մշտապես կաջակցի ադրբեջանցի եղբայրներին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Այսօր Մինսկում անցկացվում է Բելառուս-Ադրբեջան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի օրակարգի հիմնական հարցը փաստաթղթերի համաձայնեցումն է, որոնք ծրագրված է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այս տարվա ընթացքում նախատեսված այցի ընթացքում։

Այսօր ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովին։ Բելառուսական «Բելտա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, թե այսօր Բելառուսը պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով:

«Մենք շատ վստահում ենք ձեզ, ձեր երկրին, ղեկավարությանը և պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել բոլոր ուղղություններով։ Փակ թեմաներ չկան բացարձակապես»,- ասել է Լուկաշենկոն և վստահեցրել, որ «մշտապես կաջակցեն ադրբեջանցի եղբայրներին»։