Կոստանյանը պատրաստ է ընդունել Ավետիսյանների իրավահաջորդներին

Գևորգ Կոստանյան, արխիվ

Ուրբաթ ժամը 5-ին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստ է ընդունել հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդներին: Այդ մասին «Ազատության»-ը հայտնեցին Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ այսօր առավոտյան ծանուցագիր է ուղարկվել իրավահաջորդների փաստաբանին:

Դատախազությունից նաև մանրամասնեցին, որ ուրբաթ դատախազությունում նախատեսված է քաղաքացիների ընդունելություն:

Սարգիս Հարությունյան