Հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դին

Այսօր Շիրակի մարզի Մայիսյան գյուղի մոտակայքում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը՝ կախված վիճակում:

Հիշեցնենք, Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում է տվել, որ ամուսինը՝ 26-ամյա Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նշանակվել դատաբժշկական փորձաքննություն` պարզելու Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը: