Ադրբեջանի փոխարժեքային պահուստները նվազել են 20 տոկոսով

Ադրբեջանի Կենտրոնական բանկի փոխարժեքային պահուստները նվազել են 20 տոկոսով։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը, 2014-ի ավարտին փոխարժեքային պահուստները կազմում էին 13 միլիարդ 758.3 միլիոն դոլար, մինչդեռ այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկը ունի 11 միլիարդ 4.4 միլիոն դոլարի փոխարժեքային պահուստ։

Լրատվական գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի փոխարժեքային պահուստները նվազում են արդեն յոթ ամիս շարունակ։