Դատարանը կքննարկի Նեմցովի սպանության մեջ կասկածվող անձանց կալանավորման հարցը

Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը այսօր կքննարկի Բորիս Նեմցովի սպանության համար կասկածվող ձերբակալվածների կալանավորման հարցը։

Ռուս ընդդիմադիր գործչի սպանությունը իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է Զաուր Դադաևը, ով Չեչնիայի ներքին գործերի նախարարության «Հյուսիս» ջոկատի հրամանատարի տեղակալն է, և Անզոր Գուբաշևը, ով աշխատել է մոսկովյան մասնավոր անվտանգության ծառայություններից մեկում։ Տեղեկություններ կան, որ Նեմցովի գործով ևս մեկ ձերբակալված կա, ով Անզոր Գուբաշևի հարազատ եղբայրն է։