ԵՄ-ն պատրաստ է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։

Մոգերինին միևնույն ժամանակ դեմ է հանդես եկել Ուկրաինային ամերիկյան պաշտպանական զինտեխնիկա տրամադրելու վերաբերյալ կոնգրեսականների առաջարկներին:

Այսօր Ռիգայում մեկնարկել են Եվրամիության արտաքին գործերի նախարարների երկօրյա բանակցությունները Ռուսաստան-Եվրամիություն հարցով: