Ռիգայում կքննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը

Այսօր Ռիգայում մեկնարկող Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա բանակցությունների գլխավոր թեման Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններն են:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին տեղեկացրել է, որ 28 երկրների արտաքին գործերի նախարարները պետք է քննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցն ու Ուկրաինայում խաղաղություն հաստատելու տարբերակը: