Առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ

Հայաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, մարտի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը անցած գիշեր նվազել է 7-10 աստիճանով, այսօր ցերեկը, մարտի 7-8-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, մարտի 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով: