Նալբանդյանը մեկնում է Ժնև

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնում է Ժնև: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: