Հայաստանի ԱԳՆ-ը անհարիր է համարում Իսրայելի ԱԳ նախարարի քայլը

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերման, արխիվ

Անհարիր է, որ որևէ քաղաքական գործիչ կարող է թույլ տալ իրեն ներքաշել ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մեջ։ Այդ մասին, ինչպես փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը, հայտարարել է նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով գնահատելով նախընտրական քարոզարշավի շրջանակում Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի ներկայությունը «ադրբեջանական քարոզչության կողմից կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը»։