«Իսլամական պետության» զինյալները 262 քրիստոնյա ասորիների են առևանգել

Իսլամիստ զինյալները Իրաքում, արխիվ

«Իսլամական պետության» զինյալները հարձակվել են մոտ մեկ տասնյակից ավելի ասորական գյուղերի վրա Սիրիայի հյուսիս-արևելքում և 262 քրիստոնյաների գերեվարել: CNN-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Մարդու իրավունքների ասորական ցանցի հիմնադիր Օսամա Էդվարդը:

«Իսլամական պետության» զինյալները հիմա ավելի ու ավելի շատ ասորական բնակավայրեր են գրավում», - ասել է Էդվարդը:

Կազմակերպության տվյալներով, զինյալները ասորիներին տարել են դեպի Աբդելազիզ լեռը:

Էդվարդը փոխանցել է, որ այս գերիները կարող են արժանանալ նույն ճակատագրին, որին արժանացան երկու տասնյակ ղպտի քրիստոնյաները, ում իսլամիստ զինյալները մահապատժի ենթարկեցին Լիբիայում անցած ամիս:

Կալիֆորնիայում բնակվող Շարլեթ և Ռոմել Դեյվիդները պատմել են CNN-ին, որ Սիրիայում բնակվող իրենց ընտանիքի 12 անդամները հավանաբար առևանգվածների թվում են:

«Մենք լսել ենք, որ դա նման է եղել սև ծովի, երբ սև համազգեստներով անձինք ասպատակել են գյուղերը՝ այրելով եկեղեցիները, պղծելով խաչերը և քաոս տարածելով», - պատմել են նրանք: