Նիկոսիան ու Մոսկվան համաձայնագիր են ստորագրել

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Նովո-Օգարյովոյի նստավայրում, 25-ը փետրվարի, 2015թ.

Նիկոսիան ու Մոսկվան ստորագրել են համաձայնագիր, որով Ռուսաստանի ռազմանավերին թույլ է տրվում օգտվել Եվրամիության անդամ Կիպրոսի՝ Միջերկրական ծովում գտնվող նավահանգիստներից։

Կիպրոսը ավելի վաղ էր թույլ տվել ռուսական ռազմանավերին օգտվել իր նավահանգիստներից, սակայն պաշտոնական փաստաթուղթ, որպես այդպիսին, չկար։