Բակո Սահակյանն ընդունել է Միքայել Հարությունյանին

Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքի

Լենային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, հանդիպմանը, որին ներկա է եղել Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցեր: