Նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի որոշումներով՝ Գրիգոր Առաքելյանը նշանակվել է Վարչական դատարանի դատավոր, Հովհաննես Ավագյանը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Տաթևիկ Գրիգորյանը՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։