Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Լոռու մարզի Վանաձոր - Ալավերդի և Սյունիքի մարզի Սիսիան - Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: