Հայաստանցի ըմբիշները՝ աշխարհի գավաթի վերջին տեղում

Լուսանկարը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը հայտնվել է վերջին հորիզոնականում:

Աշխարհի ութ ուժեղագույն թիմերի պայքարին Հայաստանը ներկայացել է պահեստային կազմով:

Ընտրանու մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ թիմը մրցել է Թուրքիայի հետ և պարտվել 2:6 հաշվով, 1:7 հաշվով զիջել է Ռուսաստանին, իսկ 3:5 հաշվով՝ Հունգարիային: 7-8-րդ տեղերի համար պայքարը նույնպես ձախողվել է գերմանացիների հետ գոտեմարտերում (2:6):

Աշխարհի գավաթի հաղթողը կորոշվի Ռուսաստան - Ադրբեջան դիմակայությունում, երրորդ տեղի համար կմրցեն Թուրքիան և Իրանը:

Ա․Մ․