Կառավարությունը հավանություն տվեց Որոտանի կասկադի վաճառքի լրամշակված պայմանագրին

Որոտանի ՀԷԿ-ը արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառքի պայմանագրի լրամշակված տարբերակին:

Ամերիկյան ընկերության հետ շուրջ մեկ տարի առաջ էր պայմանագիր կնքվել Որոտանի կասկադի վաճառքի մասին, սակայն գործարքը քննադատության արժանացավ Հայաստանում, ինչը Կառավարությանը ստիպեց փոփոխություններ կատարել պայմանագրում:

Սարգիս Հարությունյան