«Հիմնադիր խորհրդարանը» զրպարտանք է որակում պատգամավորի պնդումները

Your browser doesn’t support HTML5

«Հիմնադիր խորհրդարանը» դատական հայց է ներկայացրել Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դեմ՝ պահանջելով, որ վերջինս հրապարակային ներողություն խնդրի և հերքի իր այն պնդումը, թե Ղարաբաղ՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած ավտոերթը իրականացվել է թուրք - ադրբեջանական ֆինանսավորմամբ: