Այսօր Երևան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարը

ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդ, արխիվ

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը այսօր կայցելի Երևան՝ հանդիպումներ ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և երիտասարդական խմբերի հետ:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդմանը, ժողովուրդների միջև կապերի խորացմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի ու տևական կարգավորմանն առնչվող հարցեր:

Մինչ Հայաստան ժամանելը, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը այցելել է Ադրբեջան և Վրաստան: