Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը

Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, «Ազատության» հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Դաշնակցության Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ ձեռնպահ մնալով խոսել այդ հանդիպման արդյունքներից։

Այսօր ավելի վաղ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը տեղեկացրել էր, որ Դաշնակցությունը փորձում է հաշտեցնել կողմերին։