Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի օգնականը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդ, արխիվ

Փետրվարի 18-ին Երևան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջը:

Մինչ այդ՝ փետրվարի 16-ին Նուլանդը այցելելու է Բաքու, փետրվարի 17-ին՝ Թբիլիսի:

Երևանում Նուլանդը կհանդիպի Հայաստանի իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդների հետ՝ քննարկելու երկկողմ քաղաքական, տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Սարգիս Հարությունյան