Եգիպտոսի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին Լիբիայում այն բանից հետո, երբ իսլամիստները 21 քրիստոնյա եգիպտացիների գլխատումը պատկերող տեսագրություն են տարածել:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսն իրավունք ունի «պատշաճ» պատասխանելու իր քաղաքացիների գլխատումներին:
21 եգիպտացիներն առևանգվել էին դեկտեմբեր-հունվար ամիսներին Լիբիայից, ուր նրանք գնացել էին աշխատելու: Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեսթը «ամոթալի» և «վախկոտ» է որակել եգիպտացիների գլխատումները: