Կոպենհագենում ոստիկանների ուղղությամբ կրակ բացած տղամարդը սպանվել է

Կոպենհագենի ոստիկանությունը հայտարարել է, որ իրավապահներին հաջողվել է չեզոքացնել երկաթգծի կայարանի մոտ իրենց ուղղությամբ կրակ բացած տղամարդուն:

Ոստիկանության խոսնակը նշել է, որ իրենց տվյալներով սպանված հրաձիգը ավելի վաղ երկու առանձին վայրերում կրակ էր բացել նաև քաղաքի կենտրոնում, որոնց հետևանքով երկու մարդ զոհվել է, վիրավորվել է հինգ ոստիկան: