Գյումրիի սպանդի գործով «քննվում են բոլոր, նույնիսկ անհավանական համարվող վարկածները»

Your browser doesn’t support HTML5

Ավետիսյանների ընտանիքի սպանդից մեկ ամիս է անցել, ըստ էության՝ հասարակությանն ու Ավետիսյանների հարազատներին հուզող հարցերին որևէ պատասխան դեռ չի տրվել: Շաբաթ օրը տուժողի իրավահաջորդ ճանաչված Ավետիսյանների հարազատները Գյումրիում հանդիպեցին իրենց շահերը ներկայացնող փաստաբան Երեմ Սարգսյանի հետ: