Կոտայքի փոխմարզպետը ազատվել է աշխատանքից

Կարեն Պապոյան, լուսանկարը՝ Կոտայքի մարզպետարանի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Կարեն Պապոյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Պապոյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։

Համաձայն Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրական տվյալների, Կարեն Պապոյանը իշխող Հանրապետական կուսակցության անդամ է: