Ռուսաստանը հրթիռային զորքերի զորավարժություն է անցկացնում

Ռուսական «Բուկ-Մ2» հրթիռային համակարգը, արխիվ

Ռուսաստանն անցկացնում է իր հրթիռային զորքերի երբեմնի ամենահսկայածավալ զորավարժությունները՝ երկրի 12 մարզերում։

Ըստ երկրի Պաշտպանության նախարարության ներկայացուցչի, զորավարժություններում ընդգրկվել են ավելի քան երեք տասնյակ հրթիռային գնդեր՝ արևմտյան Տվերի մարզից մինչև արևելասիբիրյան Իրկուտսկի մարզ։