Մինսկում բանակցությունները շարունակվում են

Մինսկի բանակցությունները, 11-ը փետրվարի, 2015թ․

Արդեն մոտ 12 ժամ է Մինսկում շարունակվում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցով բանակցությունները՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների միջնորդությամբ:

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հույս են հայտնել, որ կկարողանան հասնել խնդրի լուծմանը։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ սա Արևելյան Ուկրաինայում իրավիճակը անվերահսկելի չդարձնելու վերջին շանսն է։