Կառավարությունում քննարկվել են կենսաթոշակային և հարկային բարեփոխումներին առնչվող հարցեր

Հայաստանի կառավարությունում այսօր տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կենսաթոշակային համակարգի և հարկային օրենսդրության բարեփոխումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Վարչապետի գլխավորությամբ անցկացվող խորհրդակցությանը մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են կատարվող աշխատանքների ընթացքն ու առաջիկայում նախատեսվող քայլերը, տեղեկացնում է կառավարության տեղեկատվության վարչությունը։ Ներկայացվել են կենսաթոշակային և հարկային ոլորտների հետագա զարգացմանն առնչվող տարբեր առաջարկություններ: