Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Մինսկում այսօր Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանն ընդառաջ ուկրաինացի ժողովրդին կոչ է արել պատրաստ լինել թե խաղաղությանը, թե պատերազմին: Նա չի բացառել ռազմական դրություն հայտարարելու տարբերակը:
Պորոշենկոն ասել է․ «Մենք խաղաղություն ենք ուզում առանց նախապայմանների: Մենք ուզում ենք ապրել Ուկրաինայում, մենք ուզում ենք, որ զավթիչների զորքերը լքեն Ուկրաինան»: