ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր Թվիթերի էջում գրել է, որ համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն Հելսինկիում:
«Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և մենք այսօր ժամանել ենք Հելսինկի խորհրդակցությունների համար: Ակնկալում եմ, որ տեղեկություններ կփոխանակենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ», - գրել է Ուորլիքը:
#Finland is a Minsk Group member and we arrive in #Helsinki today for consultations. Look forward to exchanging info on #NKpeace.
— James Warlick (@AmbJamesWarlick) February 11, 2015