Հայաստանի պաշտպանության փոխնախարարը մեկնել է Բրյուսել

ՆԱՏՕ-ի դրոշը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում

Փետրվարի 9-10-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ԱՄՆ-ի առաքելության կողմից կազմակերպվող ծանոթացման այցին մասնակցելու նպատակով Հայաստանի պատվիրակության կազմում Բրյուսել է մեկնել պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում ներկայացվելու են ՆԱՏՕ-ի ներկայիս մոտեցումները միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ, ինչպես նաև Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության հեռանկարները: