Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արտակ Խաչատրյանի

Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Քննչական կոմիտեի շենք, 9-ը փետրվարի, 2015թ․

Քիչ առաջ կառավարության շենքի առջև մեկնարկել է փոքր ու միջին ձեռներեցների բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Արտակ Խաչատրյանի: Ձեռներեցները պահանջում են բացահայտել և պատասխանատվության ենթարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցման համար պայքարող Խաչատրյանի ծեծի պատասխանատուներին:

Այս պահին ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Հայաստանի քննչական կոմիտեի շենք: