Եգիպտոսում ոստիկանների և ֆուտբոլասերների բախման հետևանքով 22 մարդ է զոհվել

Եգիպտոս - Բախումների հետևանքով մահացած երիտասարդի հայրը Կահիրեի դիահերձարանի մոտ, 8-ը փետրվարի, 2015թ․

Եգիպտոսում 22 մարդ է զոհվել ոստիկանության հետ ֆուտբոլի երկրպագուների բախման հետևանքով, առնվազն 20 մարդ վիրավորվել է։

Անկարգությունները սկսվել են, երբ «Զամալեկ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փորձել են առանց տոմսերի ուժով մուտք գործել մարզադաշտ։