Մյունխենում մեկնարկել է անվտանգության հարցերով 51-րդ գագաթնաժողովը

Your browser doesn’t support HTML5

Գերմանիայում՝ Բավարիայի երկրամասի մայրաքաղաք Մյունխենում մեկնարկել է անվտանգության հարցերով 51-րդ գագաթնաժողովը, որի օրակարգի առանցքային թեմաներն են Ուկրաինայի ճգնաժամը, Եվրոպայում լայնածավալ պատերազմի հավանականությունը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարը: