Զոհված զինծառայող Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգևատրվեց

Հայ դիրքապահները սահմանագոտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, տեղեկացնում է Ղարաբաղի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Շեքսպիր Հակոբյանը, հիշեցնենք, զոհվել է երեկ՝ մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս:​