1000 եվրո՝ Նիդերլանդներից Հայաստան հարկադիր վերադարձողներին

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը

Կառավարությունը որոշմամբ, մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի քաղաքացիներին վերաինտեգրման՝ փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու, ուսումնական և մասնագիտական վերապատրաստման կամ այլ կարիքների համար 1000-ական եվրոյի աջակցություն կցուցաբերվի:

Աջակցությունը ցուցաբերելու է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը՝ երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև կնքված համաձայնագրով:

Հովհաննես Շողիկյան