ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան թվիթերյան էջը տեղեկացնում է, որ «Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մ. Միլս կրտսերը հաջորդ շաբաթ կժամանի Երևան»:

Ռիչարդ Միլսը նախքան այս նշանակումը Բեյրութում ԱՄՆ-ի փոխդեսպանն էր։ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի թեկնածությունը հաստատվել է անցած տարվա դեկտեմբերի 16-ին:

1988 թվականից իր դիվանագիտական կարիերան սկսած Միլսը ավելի վաղ աշխատել է գերտերությունների մայրաքաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար առանցքային նշանակություն ունեցող Բաղդադում ու Իսլամաբադում: Քաջ ծանոթ է նաև նախկին Խորհրդային Միության խնդիրներին ու նաև հայաստանյան խնդիրներին, քանի որ իր դիվանագիտական աշխատանքի մեկնարկին՝ գորբաչովյան պերեստրոյկայի տարիներին, Միլսը աշխատել է հենց Պետդեպարտամենտի Խորհդային Միության հարցերով զբաղվող բաժնում, ապա ղեկավարել անկախացած Հայաստանի ու Ադրբեջանի գծով բացված խորհրդատվական բաժինը: