Սեյրան Օհանյանը կարևորել է հայ-լեհական համագործակցությունը

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին և ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկիին:

ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Օհանյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է պաշտպանական բնագավառում Լեհաստանի հետ համագործակցությունը և հույս է հայտնել, որ Հայաստանում ռազմական կցորդի գրասենյակի բացվելուց հետո հայ-լեհական համագործակցությունը նոր թափ կստանա:

Դեսպան Նովակովսկին իր հերթին իր երկրի պատրաստակամությունն է հայտնել պաշտպանական բնագավառում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: