Պատգամավորները կմեկնեն ԼՂ՝ Բերձորի միջադեպը քննարկելու

Գալուստ Սահակյան, արխիվ

Քիչ առաջ Ազգային ժողովում խմբակցությունների ղեկավարների հետ փակ քննարկումից հետո խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ձևավորվելու է խորհրդարանականների մի խումբ, որը առաջիկա օրերին կմեկնի Լեռնային Ղարաբաղ՝ տարբեր կառույցների հետ հանդիպելու և տեղում քննարկելու Բերձորում տեղի ունեցած միջադեպը:

Սահակյանը հայտարարեց, որ խմբում յուրաքանչյուր խմբակցություն մեկ ներկայացուցիչ կունենա: Նրա փոխանցմամբ, ԼՂ դատախազությունը զբաղվում է գործով:

Այսօր ավելի վաղ Լեռնային Ղարաբաղ մեկնելու առաջարկով էր հանդես եկել Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հովհաննես Մովսիսյան

Մանրամասները՝ քիչ անց: