Նախագահը մասնակցել է Երիտասարդների օրհնության օրվա տոնակատարությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակելու կապակցությամբ տեղի ունեցած տոնակատարությանը։

Տոնակատարությունը մայրաքաղաքի «Պողոսյան պարտեզներում» կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։