Պակիստանում ռումբի պայթյունից առնվազն 49 մարդ է զոհվել

Պակիստանում շիա մահմեդականների մզկիթում տեղադրված ռումբի պայթյունից առնվազն 49 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել:

Պայթյունը տեղի է ունեցել ավանդական ուրբաթօրյա աղոթքի ժամանակ՝ հարավային Սիդհ նահանգի Շիկարպուր քաղաքում:

Սուննի մահմեդական «Ջունդալլահ» ռազմականացված խմբավորումը ստանձնել է ահաբեկչական այս հարձակման պատասխանատվությունը: