Արմեն Սարգսյանը հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նախագահին

Լուսանկարը՝ Արտաքին գործերի նախարարության

Իռլանդիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը՝ Լոնդոն) Դուբլինում իր հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին։

Հավատարմագրերի հանձնումից հետո Արմեն Սարգսյանы և Մայքլ Հիգինսը առանձնազրույց են ունեցել։ Իռլանդիայի նախագահը շնորհավորել է Սարգսյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանի երկարամյա դիվանագիտական և քաղաքական փորձը առավելագույն կերպով կնպաստի հայ–իռլանդական հարաբերությունների սերտացմանը։

Սարգսյանն իր հերթին հաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը Իռլանդիայի հետ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ։