Այսօր գիշերը հայ-ադրբեջանական սահմանագծում ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիայի հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ զինծառայողների վիճակը լավ է:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցել էր, որ հունվարի 29-ին ժամը 00:30-ի սահմաններում հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել Տավուշի մարզում: