Ռուբլին շարունակում է արժեզրկվել

Ռուսական ռուբլին Ռուսաստանի վարկունակության վարկանիշի նվազմանը զուգահեռ կտրուկ արժեզրկվել է։

Մոսկովյան բորսայի տվյալներով՝ ռուբլու փոխարժեքը դոլարի դիմաց իջել է մինչև 67.98, ինչը նախկին տվյալի համաձայն ցածր է ավելի քան 5.5 տոկոսով։