Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջև

Your browser doesn’t support HTML5

Հարյուրավոր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, տոնավաճառների աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են կասեցնել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող շրջանառության հարկի մասին օրենքը: Ցուցարարները պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբահամյանի հետ: