ԱՄՆ-ը կաջակցի Նիգերիային «Բոկո հարամ»-ի դեմ պայքարում

«Բոկո հարամ»-ի զինյալները Նիգերիայում, նոյեմբեր, 2014թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին խոստացել է աջակցել Նիգերիային «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման դեմ պայքարում։

Տասը տարի առաջ ստեղծված ու ՄԱԿ-ի «սև ցուցակում» ընդգրկված խմբավորման նպատակն է հիմնականում մահմեդականներով բնակեցված Նիգերիայի հյուսիսում ստեղծել իսլամական պետություն։