Արծրուն Հովհաննիսյան․ Սահմաններում հարաբերական հանգիստ է

Հայկական բանակի զինծառայողները հսկում են Ադրբեջանի հետ սահմանը

Անցած գիշեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ, հրադադարի ռեժիմի խախտումները թուլացման միտում ունեն, այսօր առավոտյան Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ ռազմական գերատեսչության խոսնակի՝ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկվում են իրավիճակը: